Թափուր աշխատատեղ

Հայտարարություն

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Սյունիքի մարզի <<Տավրուսի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ –ի Դասվար, Հայոց լեզու և գրականություն (14 ժամ), Մաթեմատիկա (11 ժամ) Օտար լեզու (Անգլերեն) 4 ժամ Պատմություն (3,75 ժամ), Աշխարհագրություն (5,525 ժամ), Ֆիզիկա (2 ժամ) , Քիմիա (1,75 ժամ) Կենսաբանություն(2 ժամ) Ինֆորմատիկա(1,25 ժամ), Երաժշտություն (1,25) Կերպարվեստ    ( 1,25 ժամ),  Տեխնոլոգիա (2 ժամ), ՆԶՊ  (0,75 ժամ),  Ֆիզկուլտուրա (5,75 ժամ)  ուսուցչների թափուր տեղերի համար:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են «Կրթություն» շաբաթաթերթում հայտարարությունը հրապարակվելու օրվանից` 10 աշխատանքային օրվա ընթացքում: Մրցույթն անցկացվում է փաստաթղթերի ընդունումից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`

  • դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3X4 չափսի,
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝(առկայության դեպքում),
  • ինքնակենսագրություն (Ձև5),
  • այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ումաշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
  • ՀՀարական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
  • հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
  • որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստողփաստաթուղթ:
  • Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետև բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ::

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի:

Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի, որը կազմված է 200 հարցից: Յուրաքանչյուր հարց պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից միայն մեկն է ճիշտ: Հարցաշարի բովանդակությունն ընդգրկում է կրթության բնագավառի օրենսդրություն և մանկավարժական, հոգեբանական, ուսումնամեթոդական գիտելիքներ` համապատասխանաբար` 30 և 70 տոկոս: Հարցաշարերը հրապարակվում են ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջում և «Կրթություն» շաբաթաթերթում:Թեստի համար տրվում է 90 րոպե ժամանակ, յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատվում է 1 միավոր, սխալը` 0: Առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում մասնակիցն անցնում է հաջորդ` հարցազրույցի փուլ: Արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին` հրապարակվելուց հետո՝ մեկ ժամվա ընթացքում:

Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին: Մասնակիցը վիճակահանությամբ ընտրում է մեկ հարցատոմս` բաղկացած 5 հարցից։ Հարցերը պետք է լինեն իրավիճակային և ուղղված լինեն մասնակիցների մանկավարժական և ուսումնամեթոդական գիտելիքների, կարողությունների ու հմտությունների բացահայտմանը։ Հարցազրույցն արձանագրվում և ձայնագրվում է, յուրաքանչյուր հարցի պատասխան գնահատվում է առավելագույնը 2 միավոր, պատրաստվելու համար տրվում է 15 րոպե: Հարցազրույցի փուլը հաղթահարելու համար պահանջվում է առնվազն յոթանասուն տոկոս ճիշտ պատասխան:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:

Փաստաթղթերը ընդունվում են հունվարի 19-ից   մինչև փետրվարի 2-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից մինչև 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Մրցույթը տեղի կունենա փետրվարի 4-ին, ժամը 15։00 -ին  Տավրուսի միջնակարգ  դպրոցում, հասցեն` գ. Տավրուս, շենք 2, բնակարան 22։

Տեղեկությունների համար զանգահարել` 093959626, 098186100, 094761699 հեռախոսահամարներով: