Դպրոցի պատմությունը

Տավրուսի միջնակարգ դպրոցը գտնվում է Տավրուս գյուղում, որը նախկինում ադրբեջանական գյուղ էր: 1988 թվականի Ղարաբաղյան շարժումից հետո տեղի բնակիչները տեղափոխվել են Ադրբեջան: 1990 թվականից վերաբնակեցվել է հայերով: Դպրոցը սկսել է գործել 1990 թվականից: Դպրոցի շենքը հարմարեցված է: Դպրոցի առաջին տնօրենը Մարատ Իսավերդյանն էր, որը աշխատել է մինչև 1992թ մայիսի 5-ը: 1992թ. մայիսի 5-ից դպրոցի տնօրեն է նշանակվել Մարտուն Փասյանը: Այդ ժամանակաշրջանում դպրոցում սովորում էր մոտ 30 աշակերտ ևաշխատում էր 12 ուսուցիչ: 1994թ. սեպտեմբերի 1-ից դպրոցի տնօրեն է նշանակվել Ստեփան Խաչատրյանը: 1996թ-ից դպրոցը 8-ամյա դպրոցը փոխվեց 10-ամյայի, աշակերտների թիվը հասնում էր մոտ 35-ի: 2000 թվականից բնակիչները աշխատանք չլինելու պատճառով գյուղից տեղափոխվեցին քաղաք և աշակերտների թիվը սկսեց նվազել: 2006թ. դեկտեմբերի 6-ից Դովրուսի միջնակարգ դպրոցի տնօրեն է նշանակվել Կամո Ավանեսյանը, այդ ժամանակ դպրոցում կար 10-ը աշակերտ: 2009թ. մայիսից դպրոցը անվանափոխվեց <<Տավրուսի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի: Այժմ դպրոցում սովորում է 6 աշակերտ: Տեղի բնակչությունը զբաղվում է հիմականում անասնապահությամբ և հողագործությամբ: